Ռոհանի. Իրանում շքեղ ընտրությունները հուսահատեցնելու են թշնամիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i59062-Ռոհանի._Իրանում_շքեղ_ընտրությունները_հուսահատեցնելու_են_թշնամիներին
ԻԻՀ նախագահն ակնարկելով այն կետին, որ նախագահական ու խորհուրդների ընտրություններին ժողովրդի խուռներամ մասնակցությունն Իրանի փառավորման պատճառ կդառնա, ասել է. «Արտադրության ու զբաղվածության տարում շքեղ ընտրությունները բարեկամներին հույս են ներշնչելու և հուսահատեցնելու են թշնամիներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 03:04 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանում շքեղ ընտրությունները հուսահատեցնելու են թշնամիներին

ԻԻՀ նախագահն ակնարկելով այն կետին, որ նախագահական ու խորհուրդների ընտրություններին ժողովրդի խուռներամ մասնակցությունն Իրանի փառավորման պատճառ կդառնա, ասել է. «Արտադրության ու զբաղվածության տարում շքեղ ընտրությունները բարեկամներին հույս են ներշնչելու և հուսահատեցնելու են թշնամիներին»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի գիշեր Նոշահր քաղաքում Մանզադարան նահանգի երիտասարդության ու ընտրանիների հետ հանդիպման ժամանակ մայիսի 19-ին նախատեսված հառաջիկա ընտրությունների գլխավոր հարցը ընտրատեղամասերում ժողովրդի խուռներամ ներկայությունը համարելով, հավելել է. «Ընտրությունները կայանալու են մեկ օրվա ընթացքում սակայն երկրի ապագայի համար ճակատագրական նշանակություն են ունենալու»:

Ռոհանին ընդգծելով, որ Իրանի պատմության ընթացքում անմոռանալի ու ճակատագրական բազմաթիվ օրեր կան, նշել է. «Իրանի ժողովուրդն ընդունակ է կատարել այնպիսի աշխատանք, որը փառք կբերի իսլամին»:

«Իրանի փորձագետների ջանքերով հառաջիկա շաբաթ միաժամանակ շահագործման կհանձնվեն 20 միլիարդ դոլար արժողությամբ Հարավային Փարսի վեց ֆազերն, ինչն Իրանի պատմության ընթացքում աննախընթաց է»,-ասել է Ռոհանին հավելելով, որ այսօր երկրի պայմանները նպաստավոր են հառաջընթացի և Իրանի ժողովրդի մոտ հուսադրության մեծացման համար:

ԻԻՀ նախագահն Իրանի միջուկային արդյունաբերության կապակցությամբ ասել է. «Իրանն իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ միջուկային առևտուր իրականացնել և իր միջուկային տեխնոլոգիայի արտադրանքն առաջարկել աշխարհին ու ծանր ջուրը, որ աշխարհի շատ երկրներ չէին ցանկանում Իրանին թույլատրել դա ունենալ, արտահանել համաշխարհային երկու գերպետություններ՝ ԱՄՆ ու Ռուսաստան»: