ԻԻՀ արտգործնախարար Զարիֆը կմեկնի Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/iran-i59124-ԻԻՀ_արտգործնախարար_Զարիֆը_կմեկնի_Մոսկվա
ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Սիրիայի զարգացումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով շուտով մեկնելու եմ Մոսկվա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 12:51 Asia/Tehran
  • ԻԻՀ արտգործնախարար Զարիֆը կմեկնի Մոսկվա

ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Սիրիայի զարգացումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով շուտով մեկնելու եմ Մոսկվա»:

Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Ռուսաստանի պաշտոնյաների հրավերով շուտով մեկնելու եմ Մոսկվա» Մոսկվայում կայանալու է Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի ԱԳ նախարարների եռակողմ նստաշրջանին մասնակցելու նպատակով շուտով կուղևորվի Մոսկվա:

Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի, Սերգեյ Լավրովի ու Վալիդ Ալ-Մոաալեմի եռակողմ նստաշրջանը շաբաթ և կիրակի կգումարվի Մոսկվայում:

Եռակողմ հանդիպումը կայանում է  ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ավիաբազայի դեմ հրթիռային հարձակում իրականացնելուց հետո: