Զարիֆ.«Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումն անընդունելի է»
https://parstoday.ir/hy/news/iran-i59148-Զարիֆ._Սիրիայի_վրա_ԱՄՆ_ի_հարձակումն_անընդունելի_է
Դատապարտելով Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Այս հարձակումն անընդունելի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 13:56 Asia/Tehran
  • Զարիֆ.«Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումն անընդունելի է»

Դատապարտելով Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Այս հարձակումն անընդունելի է»:

Այսօր Իտալիայի ԱԳ նախարար՝ Անջելինո Ալֆանոյի հետ հեռախոսազրույցում, անընդունելի համարելով քիմիական հարձակման պատճառաբանությամբ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կարևորել է փաստահավաք խումբ կազմելու և աղետի հեղինակներին հայտնաբերելու անհրաժեշտությունը:

Զարիֆի հետ  հեռախոսազրույցում Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն մտքեր է փոխանակել միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ալֆանոն Զարիֆին տեղյակ է պահել վերջերս Իտալիայում կայացած «7»-ի խմբի ԱԳ նախարարների նիստում անցկացված խորհրդակցությունների և ընդունված որոշումների մասին: 

Նշենք,որ ԱՄՆ բանակը ապրիլի 7-ին հրթիռակոծել է Սիրիայի Հոմս նահանգում գտնվող սիրիական Ալ Շայրաթ ավիաբազան: