Բորուջերդի.«ԱՄՆ-ն հրթիռների փոխարեն թող խաղաղության ու բարեկամության ուղերձ հղի տարածաշրջանին»
https://parstoday.ir/hy/news/iran-i59190-Բորուջերդի._ԱՄՆ_ն_հրթիռների_փոխարեն_թող_խաղաղության_ու_բարեկամության_ուղերձ_հղի_տարածաշրջանին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտէի նախագահն ասել է.«ԻԻՀ-ն ԱՄՆ-ին հորդորում է հրթիռներ ու ռումբեր ուղարկեու փոխարեն խաղաղության ու բարեկամության ուղերձ հղել տարածաշրջանին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2017 07:04 Asia/Tehran
  • Բորուջերդի.«ԱՄՆ-ն հրթիռների փոխարեն թող խաղաղության ու բարեկամության ուղերձ հղի տարածաշրջանին»

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտէի նախագահն ասել է.«ԻԻՀ-ն ԱՄՆ-ին հորդորում է հրթիռներ ու ռումբեր ուղարկեու փոխարեն խաղաղության ու բարեկամության ուղերձ հղել տարածաշրջանին»:

Թրամփի կառավարության օրոք ԱՄՆ-ի կողմից Սիրիայի բանակի նկատմամբ առաջին ոտնձգությունը կատարեց անցած ուրբաթ օրը: ԱՄՆ-ն 59 հրթիռներով հրթիռակոծեց Հոմս նահանգում գտնվող Ալ-Շայրաթ ավիաբազան և շրջակա գյուղերը:

Հրթիռակոծման հետևանքով զոհվել է 4 երեխա և վիրավորվել 7 մարդ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած Պակիստանի ազգային օրվա արարողակարգի ընթացքում նշելով որ Իրան-Պակիստան հարաբերությունները պատմական խոր անցյալ ունեն, Ալաեդդին Բորուջերդին նշել է.«Երկու երկրների  բարեկամությունն անխախտելի է»:

Անդրադառալով տարածաշրջանում ահաբեկչության երևույթին, Բորուջերդին շեշտել է.«Իրանի քաղաքականությունն է՝ լրջորեն դիմակայել այս չարաբաստիկ երևույթին»: