Իրանը հանդես է եկել միջազգային անկողմնակալ փաստահավաք խումբ Սիրիա գործուղելու առաջարկությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i59276-Իրանը_հանդես_է_եկել_միջազգային_անկողմնակալ_փաստահավաք_խումբ_Սիրիա_գործուղելու_առաջարկությամբ
Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչը պահանջեց Սիրիայի վերջին դեպքերի ու նաև քիմիական զենքերի այդ երկիր մուտք գործելու կապակցությամբ հրապարակային ու համապարփակ հետաքննություն իրականացնելու նպատակով միջազգային անկողմնակալ փաստահավաք խումբ ստեղծել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2017 06:31 Asia/Tehran
  • Իրանը հանդես է եկել միջազգային անկողմնակալ փաստահավաք խումբ Սիրիա գործուղելու առաջարկությամբ

Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչը պահանջեց Սիրիայի վերջին դեպքերի ու նաև քիմիական զենքերի այդ երկիր մուտք գործելու կապակցությամբ հրապարակային ու համապարփակ հետաքննություն իրականացնելու նպատակով միջազգային անկողմնակալ փաստահավաք խումբ ստեղծել:

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ալիռեզա Ջահանգիրին Նիդերլանդների Հաագայում գումարված այդ կազմակերպության արտահերթ նստաշրջանում ընդգծեց. «ԻԻՀ-ն ութամյա պարտադրյալ պատերազմի ընթացքում քիմիական զենքերի լայնամասշտաբ կիրառման զոհը դառնալով, դատապարտում է ցանկացած պայմանների ներքո ցանկացած տեսակի զանգվածային կոտորածի զենքի կիրառումը»:

Ջահանգիրին անդրադառնալով «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի  միակողմանի հարձակմանը, հավելեց. «Բռնի ուժի կիրառումը և անկախ մի երկրի դեմ հարձակվելն ու անմեղ մարդկանց անհիմն մեղադրանքներով  սպանելը վտանգավոր և միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը ոտնահարող քայլեր են համարվում»:

«Նման քայլերն առավել բարդացնելով Սիրիայի ու տարածաշրջանի իրավիճակը, Սիրիայում ահաբեկչական խմբերի հզորացման պատճառ են դառնում»,-հայտարարեց Ջահանգիրին:

Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը քննադատելով ուրիշներին առանց ապացույցների մեղադրող որոշ երկրներին, ընդգծեց. «Իրանն ու Ռուսաստանը համատեղ նախաձեռնությամբ այս նստաշրջանին նախագիծ են ներկայացելու, որտեղ առաջարկվել է միջազգային փաստահավաք խումբ ստեղծել»:

ԱՄՆ-ի բանակը, Սիրիայի բանակի կողմից այդ երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում գտնվող «Խան Շեյխուն»-ի տարածքի դեմ քիմիական զենքի կիրառման պատրվակով, անցած ուրբաթ օրը վաղ առավոտյան հրթիռակոծեց Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազան: