Ռոհանի.«Հարավային Փարսը կարող է դառնալ Իրանի ցատկահարթակը դեպի առաջադիմություն»
https://parstoday.ir/hy/news/iran-i59460-Ռոհանի._Հարավային_Փարսը_կարող_է_դառնալ_Իրանի_ցատկահարթակը_դեպի_առաջադիմություն
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Հարավային Փարս հանքավայրի բլոկները կարող են դառնալ ցատկահարթակ դեպի առաջադիմություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2017 12:53 Asia/Tehran
  • Ռոհանի.«Հարավային Փարսը կարող է դառնալ Իրանի ցատկահարթակը դեպի առաջադիմություն»

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Հարավային Փարս հանքավայրի բլոկները կարող են դառնալ ցատկահարթակ դեպի առաջադիմություն»:

Ապրիլի 16-ին Ասալույեում Հարավային Փարս հանքավայրի նոր բլոկների շահագործման հանձնվելու արարողակարգի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ նախագահ Ռոհանին նշել է.«Հարավային Փարս հանքավայրի նոր բլոկների բացումը Իրանի պարծանքներից է: Այն  համարվում է նավթի, գազի ու պետրոքիմիայի արդյունաբերության ոլորտում  արված խոշորագույն ներդրումը: Նոր բլոկները նախագծվել են իրանցի մասնագետների կողմից»․ ասել է նախագահը:

Անդրադառնալով գների նվազմանը, դիմադրողական տնտեսության քաղաքականության իրագործմանը և միջուկային հարցում Իրանի ժողովրդի իրավունքի իրագործմանը, նախագահ Ռոհանին ասել է.«Իրանի նավթի ու գազի արտահանումները կրկնապատկվել են և Հարավային Փարս հանքավայրում  մի քանի նոր նախագծերի իրագործմամբ, այս համատեղ հանքավայրում արդյունահանման առումով Իրանը  կգերազանցի Քաթարին»:

Կարևորելով դիմադրողական տնտեսության իրագործումը, Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հստակեցրել է.«Իրանը շուտով ինքնաբավության կհասնի ցորենի, գազի և բենզինի արտահանումների բնագավառներում»:

«Ընտրություններում ժողովրդի մասնակցությամբ կիրականանա Իրանի անվտանգությունը, խաղաղությունն ու առաջադիմությունը»․ ասել է Իրանի նախագահը: