Ռոհանի. Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի ընդլայնման հող է նախապատրաստվել
https://parstoday.ir/hy/news/iran-i59510-Ռոհանի._Իրանի_ու_ԵԱՏՄ_ի_միջև_ազատ_առևտրի_ընդլայնման_հող_է_նախապատրաստվել
ԻԻՀ նախագահն ասել է. «Առաջադիմությամբ և Հարավային Փարսի տնտեսական կարևոր նախագծերի շահագործմամբ Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների միջև ազատ առևտրի ընդլայնման լավ պոտենցիալ է ստեղծվել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2017 01:51 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի ընդլայնման հող է նախապատրաստվել

ԻԻՀ նախագահն ասել է. «Առաջադիմությամբ և Հարավային Փարսի տնտեսական կարևոր նախագծերի շահագործմամբ Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների միջև ազատ առևտրի ընդլայնման լավ պոտենցիալ է ստեղծվել»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան Իրանի հարավային Բուշեհր նահանգի Քյանգանի Փարսի երկրորդ տարածքում պետրոքիմիական չորս նախագծերի շահագործման հանձնվելու հանդիսության ժամանակ հավելել է. «Հարավային Փարս հինգ ֆազերի և պետրոքիմիական չորս նախագծերի շահագործմամբ ապացուցվեց, որ Իրանի զարգացման ուղին հարթվել է»:

Ռոհանին իրանցի ինժիներների ու փորձագետների ձեռամբ պետրոքիմիական նախագծերի շահագործման հանձնվելն Իրանի ժողովրդի հզորության ապացույցը համարեց և ասել է. «Իրանն այսօր գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքների ընդլայնման և դրանք հյուսիսային երկրներ արտահանելու մեծ հնարավորություն ունի»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանը հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցք է համարվում, նշել է. «Իրանը Սև և Միջերկրական ծովեր դուրս գալու համար երկաթգծային ու ցամաքային ճանապարհ է որոնում և Ռուսաստանին անհրաժեշտ ապրանքները Բանդար Աբբասի միջոցով Հնդկական թերակղզուց երկաթուղու միջոցով Մոսկվա փոխադրելը Իրանի կառավարության վերցրած մյուս քայլերից է»:

ԻԻՀ գործադիր իշխանության ղեկավարը նաև անդրադառնալով հառաջիկա 9-ն ամիսների ընթացքում ցորենի նման ռազմավարական արտադրանքների տեսակետից Իրանի ինքնաբավության հասնելուն ու դրանց պահեստավորմանն, ասել է. «Իրանում ռազմավարական զենքերի արտադրության ծավալի մի քանի անգամ մեծացել է և ռազմավարական որոշ տեսակի զենքեր ավելի քան տասը տարի է ինչ արտադրվում են Իրանում»: