Զարիֆը շնորհավորել է սահմանադրական բարեփոխումներին Թուրքիայի ժողովրդի կողմ ձայնի կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարն իր թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին այդ երկրի ժողովրդի տված կողմ ձայնի կապակցությամբ:
Կիրակի օրը Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքների համաձայն` ժողովրդի 51.3 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին:
Թուրքիայի Սահմանադրության 18 հոդվածների բարեփոխմամբ ընդլայնվելու են երկրի իշխանական համակարգը խորհրդարանականից հանրապետականի փոխելու ուղղությամբ այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազորությունները:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումը կհանգեցնի Թուրքիայում կայունության ու անդորրի առավել ամրապնդմանը: