Ռոհանի. Կառավարությունն օժանդակելու է հեղեղից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i59716-Ռոհանի._Կառավարությունն_օժանդակելու_է_հեղեղից_տուժածներին
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը ժամանել է Արևելյան Ատրպատական նահանգ: Ցավակցություն հայտնելով ջրհեղեղից տուժածների հարազատներին, նա հավելել է. «Դեպքի հենց սկզբից Իրանի կառավարությունը նահանգապետարանի միջոցով ու նաև էներգիայի նախարարին դեպքի վայր գործուղելով, տուժած բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2017 07:21 Asia/Tehran
  • Ռոհանի. Կառավարությունն օժանդակելու է հեղեղից տուժածներին

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը ժամանել է Արևելյան Ատրպատական նահանգ: Ցավակցություն հայտնելով ջրհեղեղից տուժածների հարազատներին, նա հավելել է. «Դեպքի հենց սկզբից Իրանի կառավարությունը նահանգապետարանի միջոցով ու նաև էներգիայի նախարարին դեպքի վայր գործուղելով, տուժած բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել»:

«ԻԻՀ կառավարությունն անումէ  ամե ինչ`տուժածներին օժանդակություն ցուցաբերելու և նրանց խնդիրները կարգավորելու համար»,-հայտարարել է Ռոհանին:

ԻԻՀ-ն նախագահն Արևելյան Ատրպատական նահանգի հեղեղից տուժածների վերջին վիճակին ծանոթանալու, ինչպես նաև նահանգային մի քանի նախագծերի բացումը կատարելու նպատակով ժամանել է Թավրիզ:

Անցած շաբաթ Արևելյան Ատրպատական նահանգի տարբեր շրջաններում տեղի ունեցած հեղեղը ֆինանսական ծանր վնաս պատճառելուց բացի, խլել է 42 մարդու կյանք: