Ռոհանի. Իրանի ժողովուրդը տարածաշրջանի ժողովուրդների հույսն է
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի ժողովուրդը տարածաշրջանի շատ ժողովուրդների հույսն է: «Իրանի ժողովուրդն աշխարհի գերտերություններին ի ցույց է դրել իր կարողությունը, քաղաքականությունն ու տրամաբանությունը»:
Չորեքշաբթի օրը, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին նշել է. «Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգների քաջարի բնակչության ներկայությունը, վճռակամությունն ու անձնազոհությունը միշտ էլ ճակատագրական նշանակություն է ունեցել Իրանի համար»:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Արևելյան Ատրպատական նահանգի հեղեղից տուժած տարածքներ կատարած այցին, ասել է. «Հեղեղի ընթացքում տուժած ժողովուրդն այսօր բարեհոգաբար հյուրընկալեց իր ծառաներին»:
«Այս ժողովուրդն իր օրինակելի վարքով Իրանի առավել շենացման ու փառավորման պատճառ է դառնալու»,-հավելել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահն անդրադարձել է նաև Իրանում սպասվող ընտրություններին: «Իրանի ժողովուրդն իր ներկայությամբ, անձնուրացությամբ ու սխրանքով կրկին անգամ փառք ու պատիվ է բերելու երկրին». ասել է նա:
Ռոհանին Արևելյան Ատրպատականի հեղեղից տուժած տարածքներ այցելելու նպատակով չորեքշաբթի օրն Իրանի կառավարության մի խումբ անդամների ընկերակցությամբ մեկ օրով ժամանել է այդ նահանգ: