Ռոհանին ժամանել է Ֆարս նահանգ
https://parstoday.ir/hy/news/iran-i59800-Ռոհանին_ժամանել_է_Ֆարս_նահանգ
ԻԻՀ նախագահն իրանցի անվանի բանաստեղծ Սաադիի մեծարման օրվա հանդիսությանը մասնակցելու և Իրանի հարավային Ֆարս նահանգում բարեշինական 400 նախագծեր շահագործման հանձնելու նպատակով չորեքշաբթի օրը ժամանել է նահանգի կենտրոն Շիրազ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 03:06 Asia/Tehran
  • Ռոհանին ժամանել է Ֆարս նահանգ

ԻԻՀ նախագահն իրանցի անվանի բանաստեղծ Սաադիի մեծարման օրվա հանդիսությանը մասնակցելու և Իրանի հարավային Ֆարս նահանգում բարեշինական 400 նախագծեր շահագործման հանձնելու նպատակով չորեքշաբթի օրը ժամանել է նահանգի կենտրոն Շիրազ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Հասան Ռոհանիին Ֆարս նահանգ կատարած ուղևորության ընթացքում ընկերակցում են մի խումբ նախարարներ ու կառավարության անդամներ:

Իրանի պաշտոնական օրացույցում Օրդիբեհեշտ ամսվա 1-ը`՝ ապրիլի 21-ը, Սաադիի մեծարման օրն է:

Յուրաքանչյուր տարի այս կապակցությամբ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում Շիրազ քաղաքում գտնվող իրանցի անվանի բանաստեղծի դամբարանում ու միևնույն ժամանակ աշխարհի տարբեր երկրներում մեծարվում են նրա գրական արժանիքները: