Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն ընտրությունների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i59910-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթքի_առաջնորդն_ընտրությունների_մասին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ընդգծել է. «Իրանի ժողովուրդն ընտրություններին բազմամիլիոնանոց մասնակցությամբ ի ցույց կդնի երկրի հզորությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 21, 2017 17:21 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն ընտրությունների մասին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ընդգծել է. «Իրանի ժողովուրդն ընտրություններին բազմամիլիոնանոց մասնակցությամբ ի ցույց կդնի երկրի հզորությունը»:

Այաթոլլահ Մոհամմեդալի Մովահեդի Քերմանին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզներում ընդգծել է, որ ժողովուրդը պիտի ուշադրություն ցուցաբերի ընտրությունների զգայուն հարցին, ասել է. «Ընտրություններին բազմամիլիոնանոց մասնակցությամբ իրանցիները կապացուցեն, որ Իրանի իսլամական համակարգը ժողովրդական ամուր հենարան ունի»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը նշել է, որ ժողովուրդը պիտի նկատի ունենա թեկնածուների դրական ու բացասական կողմերը:  «Հաստատված թեկնածուներն անիրագործելի խոստումներ չպիտի տան». ասել է նա:

Այաթոլլահ Մովահեդի Քերմանին նշել է, որ ԻԻՀ-ի նախագահը չպետք է վախենա թշնամիներից և հատկապես ԱՄՆ-ից:  «ԻԻՀ-ն հզորությամբ պիտի դիմակայի իսլամական Իրանի թշնամիների սադրանքներին». ասել է նա:

Անդրադառնալով Սիրիայի Հոմս նահանգում «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի վերջին հարձակմանը, Քերմանին հավելել է. «Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը չի մոռացվելու»:

«ԱՄՆ-ն փորձում է երկրներին թուլացնելով, նրանց ոչնչացնել»,-հայտարարել է Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հավելելով, որ ամերիկացիների դաժանությունն ու  ոճրագործոթյուններն ամեն օր ավելի են խստանում:

Այաթոլլահ Մովահեդի Քերմանիի խոսքերով, պաշտպանական ուժի ամրապնդմամբ պիտի դիմակայել ԱՄՆ-ի սպառնալիքներին: «ԻԻՀ զինված ուժերը հզորությամբ դիմակայելու են թշնամիների սպառնալիքներին». ասել է նա: