Իրանի ՆԳ նախարար. Առողջ ընտրությունների կազմակերպումը ՆԳ նախարարության նպատակն է
https://parstoday.ir/hy/news/iran-i59960-Իրանի_ՆԳ_նախարար._Առողջ_ընտրությունների_կազմակերպումը_ՆԳ_նախարարության_նպատակն_է
ԻԻՀ ՆԳ նախարարն ասել է. «ՆԳ նախարարության ամբողջ ջանքը կենտրոնացած է առողջ ընտրությունների կազմակերպման վրա: մեր նպատակն է պայքարել ցանկացած տեսակի անապահովության դեմ և այդ կապակցությամբ որևէ զիջումների չի գնալու»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 22, 2017 11:52 Asia/Tehran
  • Իրանի ՆԳ նախարար. Առողջ ընտրությունների կազմակերպումը ՆԳ նախարարության նպատակն է

ԻԻՀ ՆԳ նախարարն ասել է. «ՆԳ նախարարության ամբողջ ջանքը կենտրոնացած է առողջ ընտրությունների կազմակերպման վրա: մեր նպատակն է պայքարել ցանկացած տեսակի անապահովության դեմ և այդ կապակցությամբ որևէ զիջումների չի գնալու»:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունների հետ միասին տեղի կունենան մայիսի 19-ին:

Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին շաբաթ օրը հավելել է. «Անվտանգությունն Իրանի ՆԳ նախարարության գերակայություններից է և իրավապահ ուժերն ընտրությունների ընթացքում անվտանգության ապահովման ուղղությամբ կարևոր դերակատարություն են ունենալու»:

«Տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով, անցած տարին կարևոր տարի էր Իրանի համար, հատկապես որ թշնամիները դեռ շարունակում են մեր երկրին սահմանափակել ու մեղադրել տարածաշրջանի հարցերին միջամտելու մեջ»,-հայտարարել է Ռահմանի Ֆազլին:

Ռահմանի Ֆազլին նշել է, որ Իրանը հաստատակամ է մնում ահաբեկչության դեմ իր դիրքորոշումներում:  «Տարածաշրջանում ահաբեկիչների գլխավոր հովանավորներն ԱՄՆ-ն ու Իսրայելի ռեժիմն են, իսկ Իրանը շարունակում է պաշտպանել տարածաշրջանի ժողովուրդներին ու օրինական կառավարություններին». ասել է նա:

«Տարածաշրջանի ժողովուրդները գիտակցում են, որ եթե Իրանը չլիներ, ահաբեկիչները  կսրեին տարածաշրջանի իրավիճակը, իսկ Իրանը նման սպառնալիքների դեմ պայքարելու հարցոմ ազդեցիկ ներկայություն ունի տարածաշրջանում»,-հայտարարել է ԻԻՀ ՆԳ նախարարը: