Իրանի նախագահի մասնակցությամբ Ղազվինում կայանալու է շինարարական նախագծերի շնորհանդեսը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է Ղազվին ՝ շինարարական մի քանի նախագծերի շնորհանդեսին և իսլամական քաղաքների ֆորումի 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ ապրիլի 23-ին Ղազվինում կայանալու է շինարարական, արդյունաբերկան ու գյուղատնտեսական 735 նախագծերի շնորհանդեսը:
Իրանի նախագահի այցի օրակարգում են Թալեղան ամբարտակի ջրամատակարարման գործնական օպերացիայի մեկնարկը, գյուղատնտեսական վեց հազար հեկտար տարածքում արդիական ոռոգման համակարգերի գործարկումը և Իրանի գյուղատնտեսական մսամթերային համալիրի բացումը:
Նախագահ Ռոհանին Ղազվինում մասնակցելու է նաև իսլամական քաղաքների ֆորումի 5-րդ միջազգային համաժողովի փակման արարողությանը:
Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, Իսլամական մի քանի երկրների դեսպաններ և տարբեր քաղաքապետեր , նաև Իրանի, Թուրքիայի, Իրաքի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի, Պաղեստինի, Աֆղանստանի, Չինաստանի, Մարոկոյի և Պակիստանի մտավորականներ ու հոգևորականներ: