Կայացավ Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների հեռուստատեսային հաղորդումների վիճակահանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i60140-Կայացավ_Իրանի_նախագահական_ընտրությունների_թեկնածուների_հեռուստատեսային_հաղորդումների_վիճակահանությունը
Իրանի Ռադիո-հեռուստատեսային տարբեր կայաններից Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների բանավեճերի և քարոզչական բնույթի հաղորդումների հեռարձակման վիճակահանությունը նրանց ներկայացուցիչների ներկայությամբ կայացավ Իրանի ռադիո-հեռուստատեսությունում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 24, 2017 05:30 Asia/Tehran
  • Կայացավ Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների հեռուստատեսային հաղորդումների վիճակահանությունը

Իրանի Ռադիո-հեռուստատեսային տարբեր կայաններից Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների բանավեճերի և քարոզչական բնույթի հաղորդումների հեռարձակման վիճակահանությունը նրանց ներկայացուցիչների ներկայությամբ կայացավ Իրանի ռադիո-հեռուստատեսությունում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ կիրակի օրը Իրանի հեռուստատեսության առաջին կայանից, Լրատվական հեռուստակայանից և Իրանի ձայնից ուղիղ եթեր հեռարձակված այս միջոցառման ժամանակ հստակեցվեցին Իրանի նախագահական ընտրությունների վեց թեկնածուների նախապես ձայնագրված և ուղիղ եթեր հեռարձակվող հաղորդումների հեռարձկման օրն ու ժամանակը:

Համաձայն այս հաղորդման, թեկնածուների հաղորդումների հեռարձակումը կսկսվի ապրիլի 26-ից և կշարունակվի մինչև մայիսի 17-ը:

Ապրիլի 28-ին և մայիսի 5-ին ու 12-ին վեց թեկնածուները կմասնակցեն հասարակական, տնտեսական, քաղաքական ու մշակութային բաժիններում ուղիղ եթե հեռարձակվող հեռուստաբանավեճերին:

Նույն հաղորդման համաձայն նախագահական ընտրությունների յուրաքանչյուր թեկնածուի համար ռադիոյով 555 րոպե տևողությամբ և հեռուստատեսությամբ ևս 555 րոպե տևողությամբ հաղորդման հեռարձկման ժամ է հատկացվել:

Նկատի առնելով երեք հեռուստաբանավեճերին հատկացված ժամանակը յուրաքանչյուր թեկնածուի տրամադրված ժամանակը 1110 րոպեից բարձրացել է 1470 րոպեի:

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրեն Աբդոլալի Ալի Ասկարին այս միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ընդգծելով այն կետը, որ ընտրություններում Իրանի ազգային լրատվամիջոցի ընդունած ուղեգիծը հիմնված է լրատվական անկողմնակալության և արդարության վրա, ասաց. «Այս կազմակերպությունն իր բոլոր հնարավորություններն ի մի է հավաքել, որպեսզի նախագահական ընտրությունների թեկնածուներին ծանոթացնի Իրանի ժողովրդին»:

Իրանի գլխավոր դատախազ Հոջ. Մոհամմեդ Ջաըֆար Մոնթազերին այս միջոցառման ժամանակ ընդգծեց. «Նախագահական ընտրությունները կարևորվում են այն տեսակետից, որ Իրանի ժողովուրդը ցանկանում է ընտրել հառաջիկա չորս տարիների համար իր երկրի գործադիր ամենաբարձրաստիճան պաշտոնատարին»:

Մոնթազերին ընտրությունների թեկնածուներին ընտրությունների ժամանակ օրենքն ու իսլամական բարոյականության սկզբունքները հարգելու կոչ անելով, ասաց. «Բոլոր թեկնածուներից ակնկալվում է, որ իրենց քարոզչական բոլոր ծրագրերում հարգեն իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ընդգծած կետերը»:

Իրանի ընտրությունների շտաբի տարածած հայտարարության համաձայն Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածության համար հաստատվել է Սեյեդ Մուսթաֆա Աղա Միրսալիմի, Էսհաղ Ջահանգիրի Քուշայիի, Հասան Ռոհանիի, Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի և Սեյեդ Մուսթաֆա Հաշեմիթաբայի արժանավորությունը:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան հառաջիկա մայիսի 19-ին: