Էրաղչի.«Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը դրական է»
Անդրադառնալով երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հետ Վիեննայում կայացած հանդիպմանը , ԻԻՀ ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ասել է.-«Այժմ Իրան -ՄԱԳԱՏԷ համագործակցությունները գոհացուցիչ են»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` երեքշաբթի օրը, Աբբաս Էրաղչին ասել է.-«ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույցները վկայում են որ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի նկատամամբ իր բոլոր հանձնառությունները,, սակայն դիմացի կողմը անհավատարիմ է ՀԳՀԾ-ին»:
Էրաղչին հավելել է.-«Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է գործակալության կողմից Իրանի միջուկային, այդ թվում Նաթանզի, Ֆորդոյի և Արաքի օբյեկտների վերահսկման եղանակը»:
Երկուշաբթի օրը Վիեննայում Աբբաս Էրաղչին հանդիպել ու բանակցել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հետ:
Երեքշաբթի օրը Վիեննայում շարունակվել է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հանձնաժողովի 7-րդ շրջանի նիստը: