Զորավար Դեհղան. ԱՄՆ-ի որոշումները կարող են անվերահսկելի հետևանքներ ունենալ
https://parstoday.ir/hy/news/iran-i60298-Զորավար_Դեհղան._ԱՄՆ_ի_որոշումները_կարող_են_անվերահսկելի_հետևանքներ_ունենալ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը Միջին Արևելքի տարածաշրջանի զարգացումների կապակցությամբ Վաշինգտոնի քաղաքականության մասին ասել է. «ԱՄՆ-ի նոր նախագահի շրջանում նախկինում փորձված որոշումների կրկնվելը կարող է անվերահսկելի հետևանքներ ունենալ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2017 03:15 Asia/Tehran
  • Զորավար Դեհղան. ԱՄՆ-ի որոշումները կարող են անվերահսկելի հետևանքներ ունենալ

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը Միջին Արևելքի տարածաշրջանի զարգացումների կապակցությամբ Վաշինգտոնի քաղաքականության մասին ասել է. «ԱՄՆ-ի նոր նախագահի շրջանում նախկինում փորձված որոշումների կրկնվելը կարող է անվերահսկելի հետևանքներ ունենալ»:

Իրանի պաշտպանության նախարար զորավար Հոսեյն Դեհղանը, ով անվտանգության վեցերորդ համաժողովին մասնակցելու և դրան առընթեր իր մի շարք պաշտոնակիցների հետ բանակցելու նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով երեքշաբթի օրը մեկնել է Մոսկվա, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Միջին Արևելքում ու աշխարհի այլ կետերում ձևավորված նոր զարգացումները և կիբեր միջավայրի հարցը քննարկվելու են Մոսկվայի անվտանգության նիստում»:

«Սիրիայում, Եմենում ու Միջին Արևելքի այլ տարածքներում թաքֆիրական հոսանքն ու ահաբեկչությունը գտնվում են այս նիստի օրակարգում, որպեսզի դրանց քննարկման արդյունքում բարդությունների կարգավորմանն ուղղված զուգամերձության շուրջ ընդհանուր դիրքորոշում ու ըմբռնում գոյանա»,-հայտարարեց զորավար Դեհղանը:

Իրանի պաշտպանության նախարարը Մոսկվայի անվտանգության նիստին առընթեր Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Էմադ Ֆահադ-ալ-Ջասեմ Ալ-Ֆարիջի հետ համատեղ երկրորդ նիստի օրակարգի շուրջ ասել է. «Եռակողմ նիստում քննարկվելու են Սիրիայի վերջին զարգացումներն ու տարբեր հարցեր, որպեսզի ընդհանուր հակվածությունը դեպի Սիրիա լինի և հանգեցնի միջսիրիական լուծման»:

Շուրջ 700 մասնակիցների, այդ թվում շուրջ 80 երկրների նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի ու զինվորական բարձրաստիճան պաշտոնատարների գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ չորեքշաբթի օրը Մոսկվայում գումարվելիք անվտանգության նիստին մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի Իրանի պաշտպանության նախարարը նաև հանդիպում ու զրույց կունենա իր մի խումբ պաշտոնակիցների հետ: