Արտերկրում ապրող իրանցիները կարող են մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին
Մոսկվայում ԻԻհ դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրող իրանցիները հնարավորություն կունենան մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին:
«ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում, Մեհդի Սանային ասել է .«ԻԻՀ ԱԳ նախարարության շրջաբերականի համաձայն, անհրաժեշտ մեխանիզմներ են մշակվելու ընտրություններին այդ երկրում բնակվող իրանցիների մասնակության համար»:
«Մայրաքաղաք Մոսկվայում և ՌԴ-ի մյուս քաղաքներում ՝ Սանկտ Պետերբուրգում և Կազանում ապրող իրանցիները կարող են մասնակցել Իրանի իսլամական հանրապետության նախագահական ընտրություններին».-ասել է դեսպան Սանային:
Իսկ Բրիտանիայում ԻԻՀ դեսպանատունը հայտարարել է, որ այդ երկրում բնակվող իրանցիները ևս ընտրություններին մասնակցության հնարավորություն կունենան: Հայտարարության մեջ ասված է, որ Լոնդոնում ու մի քանի այլ քաղաքներում քվեատուփեր են տեղադրվելու:
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները կայանալու են 2017 թվականի մայիսի 19-ին: