Արտերկրում ապրող իրանցիները կարող են մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i60642-Արտերկրում_ապրող_իրանցիները_կարող_են_մասնակցել_Իրանի_նախագահական_ընտրություններին
Մոսկվայում ԻԻհ դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրող իրանցիները հնարավորություն կունենան մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2017 11:53 Asia/Tehran
  • Արտերկրում ապրող իրանցիները կարող են մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին

Մոսկվայում ԻԻհ դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրող իրանցիները հնարավորություն կունենան մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին:

«ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում, Մեհդի Սանային ասել է .«ԻԻՀ ԱԳ նախարարության շրջաբերականի համաձայն, անհրաժեշտ մեխանիզմներ են մշակվելու ընտրություններին այդ երկրում բնակվող իրանցիների մասնակության համար»:

«Մայրաքաղաք Մոսկվայում և ՌԴ-ի մյուս քաղաքներում ՝ Սանկտ Պետերբուրգում և Կազանում ապրող իրանցիները կարող են մասնակցել Իրանի իսլամական հանրապետության նախագահական ընտրություններին».-ասել է դեսպան Սանային:

Իսկ Բրիտանիայում ԻԻՀ դեսպանատունը հայտարարել է, որ այդ երկրում բնակվող իրանցիները ևս ընտրություններին մասնակցության հնարավորություն կունենան: Հայտարարության մեջ ասված է, որ    Լոնդոնում ու մի քանի այլ քաղաքներում քվեատուփեր են տեղադրվելու:

ԻԻՀ  նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները կայանալու են 2017 թվականի մայիսի 19-ին: