Իրանն առաջատար երկիր է աշխարհում գիտության արտադրության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i60728-Իրանն_առաջատար_երկիր_է_աշխարհում_գիտության_արտադրության_ոլորտում
Islamic World Science (ISC) Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ, 15.3 տոկոսանոց աճ արձանագրելով, Իրանն ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել գիտական զարգացում արձանագրած աշխարհի 25 երկրների միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2017 07:20 Asia/Tehran
  • Իրանն առաջատար երկիր է աշխարհում գիտության արտադրության ոլորտում

Islamic World Science (ISC) Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ, 15.3 տոկոսանոց աճ արձանագրելով, Իրանն ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել գիտական զարգացում արձանագրած աշխարհի 25 երկրների միջև:

ISC ղեկավար Մոհամմեդ Ջավադ Դեհղանին ասել է .«Գիտական տեղեկատվության ինստիտուտի. (Institute for Scientific Information -ISI) տեղեկատվական շտեմարանների տվյալներով , 2016 թվականին գիտության արտադրության ոլորտում Իրանի բաժին է հասել  43,922 աշխատություն, որը 2015 թվականի համեմատությամբ 15.3 տոկոսանոց աճ է ցույց տալիս»:

«2012 թվականին Իրանի գիտական զարգացման ցուցանիշը կազմել է 5.9, 2013 թ.-ին ՝ 1.6, իսկ 2015 թ.-ին 14.2 տոկոս».ասել է Դեհղանին:

Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, Իրանից հետո, աշխարհում գիտության քանակական ամենամեծ աճ են արձանագրել Ռուսաստանը ՝ 9 և Չինաստանը 4 տոկոսով: