«Աշխատավորներն Իրանի ժողովրդի ու տնտեսության հպարտությունն են»․Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i60768-Աշխատավորներն_Իրանի_ժողովրդի_ու_տնտեսության_հպարտությունն_են_Ռոհանի
Աշխատավորների միջազգային օրվա միջոցառման ժամանակ ԻԻՀ նախագահը աշխատավորներին համարել է Իրանի ժողովրդի ու տնտեսության հպարտությունն ու պարծանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2017 13:05 Asia/Tehran
  • «Աշխատավորներն Իրանի ժողովրդի ու տնտեսության հպարտությունն են»․Ռոհանի

Աշխատավորների միջազգային օրվա միջոցառման ժամանակ ԻԻՀ նախագահը աշխատավորներին համարել է Իրանի ժողովրդի ու տնտեսության հպարտությունն ու պարծանքը:

Երկուշաբթի օրը՝ մայիսի մեկին Հասան Ռոհանին ասել է.«Երբ իրանական արտադրանքը աշխարհի տարբեր երկրներ է արտահանվում, անկասկած, բանվորներն առավել մեծ եռանդով ու ոգևորությամբ են աշխատելու»:

«Այսօր իրանական ապրանքներն արտահանվում են հյուսիսային, արևմտյան ու արևելյան երկրներ: Հյուսիսային շուկաները պատրաստ են ներմուծել իրանական ապրանքները: Դա այն դեպքում, երբ Իրանը նման մեծ ծավալների ապրանք արտահանելու պատրաստություն չունի».նշել է նախագահը:

Սոցիալական ապահովարգակն կազամկերպության ծառայություններից օգտվող 42 միլիոն քաղաքացիների ապահովագրական ծառայությունների բարելավման և զարգացման ուղղությամբ և աշխատավորների միջազգային օրվա առիթով Իրանի յոթ նահանգներում՝ Խուզստանում, Իլամում, Սեմնանում, Մազանդարանում, Արևմտյան Ատրպատականում, Քերմանում և Քուրդստանում վիդեո կոնֆերանսի եղանակով կայացել է յոթ բուժկենտրոնների շնորհանդեսը: