Կայացավ Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճն ընտրությունների վեց թեկնածուների ներկայությամբ և մշակութային ու քաղաքական հարցերի առանցքայնությամբ ուրբաթ երեկոյան կայացավ ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության վայրում:
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների վեց թեկնածուներ՝ Հասան Ռոհանին, Էբրահիմ Ռաիսի Սադաթը, Մոսթաֆա Աղա Միրսալիմը, Մոհամմեդբաղեր Ղալիբաֆը, Մոսթաֆա Հաշեմիթաբան և Էսհաղ Ջահանգիրին այս հեռուստաբանավեճի ժամանակ անդրադարձան քաղաքական ու մշակութային թեմաների և ներկայացրեցին այդ բնագավառներում իրենց տեսակետներն ու ծրագրերը:
Հեռուստաբանավեճի ժամանակ ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուներն իրենց տեսակետները ներկայացրեցին պաշտպանական ուժի, ազգային անվտանգության, իրանական-իսլամական մշակույթի, արտաքին քաղաքականության գերակայությունների, գիտական զարգացման, արվեստի, կրթության որակի բարձրացման, միջուկային հարցի ու նաև շրջափակումների կապակցությամբ:
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը կայացավ ապրիլի 28-ին: Այն նվիրված էր հասարակական թեմաներին:
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների քարոզչության հանձնաժողովի հայտարարության համաձայն` նախագահական ընտրությունների թեկնածուների երրորդ հեռուստաբանավեճը, տնտեսական հարցերի թեմայով, տեղի կունենա մայիսի 12-ին: