Կայացավ Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը
https://parstoday.ir/hy/news/iran-i61196-Կայացավ_Իրանի_նախագահական_ընտրությունների_թեկնածուների_երկրորդ_հեռուստաբանավեճը
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճն ընտրությունների վեց թեկնածուների ներկայությամբ և մշակութային ու քաղաքական հարցերի առանցքայնությամբ ուրբաթ երեկոյան կայացավ ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության վայրում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2017 07:41 Asia/Tehran
  • Կայացավ Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճն ընտրությունների վեց թեկնածուների ներկայությամբ և մշակութային ու քաղաքական հարցերի առանցքայնությամբ ուրբաթ երեկոյան կայացավ ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության վայրում:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների վեց թեկնածուներ՝ Հասան Ռոհանին, Էբրահիմ Ռաիսի Սադաթը, Մոսթաֆա Աղա Միրսալիմը, Մոհամմեդբաղեր Ղալիբաֆը, Մոսթաֆա Հաշեմիթաբան և Էսհաղ Ջահանգիրին այս հեռուստաբանավեճի ժամանակ անդրադարձան քաղաքական ու մշակութային թեմաների և ներկայացրեցին այդ բնագավառներում իրենց տեսակետներն ու ծրագրերը:

Հեռուստաբանավեճի ժամանակ ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուներն իրենց տեսակետները ներկայացրեցին պաշտպանական ուժի, ազգային անվտանգության, իրանական-իսլամական մշակույթի, արտաքին քաղաքականության գերակայությունների, գիտական զարգացման, արվեստի, կրթության որակի բարձրացման, միջուկային հարցի ու նաև շրջափակումների կապակցությամբ:

ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը կայացավ  ապրիլի 28-ին: Այն նվիրված էր  հասարակական թեմաներին:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների քարոզչության հանձնաժողովի հայտարարության համաձայն` նախագահական ընտրությունների թեկնածուների երրորդ հեռուստաբանավեճը, տնտեսական հարցերի թեմայով,  տեղի կունենա  մայիսի 12-ին: