Իրանը և Իտալիան կարևորել են տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i61250-Իրանը_և_Իտալիան_կարևորել_են_տարածաշրջանային_ճգնաժամերի_կարգավորման_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության և Իտալիայի Արտաքին գործերի նախարարների տեղակալներն ընդգծել են տարածաշրջանային ճգնաժամերը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 13:32 Asia/Tehran
  • Իրանը և Իտալիան կարևորել են տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության և Իտալիայի Արտաքին գործերի նախարարների տեղակալներն ընդգծել են տարածաշրջանային ճգնաժամերը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

Այսօր Թեհրանում Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Վինչենզո Ամենդոլայի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Միջինարևելյան տարածաշրջանում առկա ճգնաժամերին, Իրանի ԱԳ նախարարի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին ասել է.«Թեհրանը պատրաստակամ է տարածաշրջանի խնդիրների կարգավորման հարցում  համագործակցել Հռոմի հետ»:

Նշելով, որ Հռոմը Թեհրանի  առևտրային ու տնտեսական կարևոր գործընկերներից է, Թախթ Ռավանչին ասել է.«Երկու երկրներիի հարաբերությունների հեռանկարը շատ հաջող ու  լուսավոր է»: 

Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Տարածաշրջանային ճգնաժամերը ռազմական  լուծում չունեն և Իտալիան կօգտագործի իր հնարավորությունները տարածաշրջանային հարցերը քաղաքական ճանապարհով լուծելու համար»:

Նշելով, որ Հռոմը պաշտպանում է «5+1» խմբի հետ Իրանի միջուկային համաձայնությունը, Ամենդոլան ասել է.«Իտալիան իր ամբողջ ջանքերը գործի կդնի միջուկային համաձայնության կատարյալ իրագործման ուղղությամբ»: