Իրանն աննախադեպ ծավալով նավթ ու գազային կոնդենսատ է արտահանել
Իրանի նավթի ու գազայի կոնդենսատի արտահանումը հասել է օրական 3 միլիոն 47 հազար բարելի, աննախադեպ ռեկորդ սահմանելով:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալի Քարդարը շաբաթ երեկոյան Թեհրանում կազմակերպված նավթի արդյունաբերության 22-րդ միջազգային ցուցահանդեսին առընթեր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Իրանցի փորձագետների ջանքերով Իրանի նավթի ու գազային կոնդենսատների օրական արտահանումը բարձրացել է շուրջ 3 միլիոն 50 հազար բարելի, որից անմշակ նավթի բաժինը շուրջ 2.5 միլիոն բարել է, ինչն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո աննախադեպ է համարվում»:
Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրենը նավթը միջնորդներին վաճառելու համար Իրանի կողմից մեծ զեղչեր նկատի առնվելու մասին հայտարարությա կապակցությամբ ասել է. «Այս հայտարարությունը չ ի համապատասխանում իրականությանը: Իրանի նավթի գինը որոշվում է շուկայի պայմանների համաձայն, ինչը չի նշանակում, որ արվում են կամ նավթը վաճառվում է էժան »:
Իրանի նավթի, գազի, զտման ու պետրոքիմիայի արդյունաբերության միջազգային 22-րդ ցուցահանդեսը աշխարհի 37 երկրներից շուրջ 4000 մասնակիցների ներկայությամբ շաբաթ օրն սկսեց իր աշխատանքը: