Ռոհանին մեկնել է Ազադշահրի հանք
ԻԻՀ նախագահը Գոլեսթան նահանգի Ազադշահրի հանքում փրկարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով մեկնել է Գորգան քաղաք:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին կիրակի օրը ժամանել է Գոլեսթան նահանգ: «Զեմեսթան Յուրթ» հանքի դեպքից տուժածներին ցուցաբերվող փրկարարական աշխատանքներին մոտիկից ծանոթանալու նպատակով, Ռոհանին այցելել է դեպքի վայր մեկնեց: Նա իր ցավակցությունն է հայտնել զոհերի և տուժածների հարարզատներին:
Ռոհանին ասել է. «Այս ուղևորության նպատակն է ծանոթանալ «Զեմեսթան Յուրթ» հանքի դեպքի մանրամասնություններին ու նաև կատարված աշխատանքներին: Ես ցավակում եմ դեպքի զոհերի հարազատներին ու նաև այն ընտանիքներին, որոնք որևէ լուր չունեն իրենց սիրելիներից»:
Իրանի կոոպերատիվների, աշխատանքի ու հասարակական բարեկեցության նախարար Ալի Ռաբիին կիրակի վաղ առավոտյան հանքում աշխատողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Փաստահավաք խումբը քննելու է Ազադշահրի քարածխի հանքում պայթյունի պատճառները»: