Ռոհանին մեկնել է Ազադշահրի հանք
https://parstoday.ir/hy/news/iran-i61302-Ռոհանին_մեկնել_է_Ազադշահրի_հանք
ԻԻՀ նախագահը Գոլեսթան նահանգի Ազադշահրի հանքում փրկարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով մեկնել է Գորգան քաղաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 07:15 Asia/Tehran
  • Ռոհանին մեկնել է Ազադշահրի հանք

ԻԻՀ նախագահը Գոլեսթան նահանգի Ազադշահրի հանքում փրկարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով մեկնել է Գորգան քաղաք:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին կիրակի օրը ժամանել է Գոլեսթան նահանգ:  «Զեմեսթան Յուրթ» հանքի դեպքից տուժածներին ցուցաբերվող փրկարարական աշխատանքներին մոտիկից ծանոթանալու նպատակով, Ռոհանին այցելել է դեպքի վայր մեկնեց: Նա իր ցավակցությունն է հայտնել զոհերի և տուժածների հարարզատներին:

Ռոհանին ասել է. «Այս ուղևորության նպատակն է ծանոթանալ «Զեմեսթան Յուրթ» հանքի դեպքի մանրամասնություններին ու նաև կատարված աշխատանքներին: Ես ցավակում եմ  դեպքի զոհերի հարազատներին ու նաև այն ընտանիքներին, որոնք որևէ լուր չունեն իրենց սիրելիներից»:

Իրանի կոոպերատիվների, աշխատանքի ու հասարակական բարեկեցության նախարար Ալի Ռաբիին կիրակի վաղ առավոտյան   հանքում աշխատողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Փաստահավաք խումբը քննելու է Ազադշահրի քարածխի հանքում պայթյունի պատճառները»: