Բորուջերդի. Ահաբեկչության դեմ համատեղ պայքարը հող է նախապատրաստում տարածաշրջանի անվտանգության համար
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է. «Երկրների համատեղ համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի ահաբեկչության դեմ պայքարի ու տարածաշրջանում անվտանգության ու անդորրի հաստատման ուղղությամբ»:
Ալաեդդին Բորուջերդին շաբաթ օրը Թեհրանում Գերմանիայի ԱԳ փոխնախարար Մարկուս Էդրերի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Տարածաշրջանի որոշ երկրներ սխալ վերլուծություններով պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չկշռադատված քայլերով հող նախապատրաստեն Սիրիայից սկսած մինչև Լիբիա, տարածաշրջանում ճգնաժամի տարածման համար»:
Անդրադառնալով Եմենում ու Բահրեյնում հումանիտար աղետին, Բորուջերդին քննադատել է այս ոճրագործությունների հանդեպ մարդու իրավունքների հավակնորդների պահած լռությունը:
«Երկու երկրների պատասխանատուների միջև կապերի ընդլայնումն ազդեցիկ է համարվում կայուն անվտանգության ստեղծման ուղղությամբ համագործակցությունների ընդլայնման հարցում»,-հայտարարել է նա:
Գերմանիայի ԱԳ փոխնախարարն այս հանդիպման ժամանակ ասել է. «Երկու երկրները որոշ տարածաշրջանային հարցերում, այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ պայքարում և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում ընդհանուր եզրեր ունեն»:
Էդրերը նաև ընդգծել է երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային ու խորհրդարանական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: