ԻԻՀ առաջնորդ.«Ընտրությունները կնպաստեն Իրանի հեղինակության առավել բարձրացմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i61342-ԻԻՀ_առաջնորդ._Ընտրությունները_կնպաստեն_Իրանի_հեղինակության_առավել_բարձրացմանը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Ընտրություններին ակտիվ մասնակցության շնորհիվ Իսլամական համակարգն ի տես թշնամիների կպաշտպանի իր վեհությունը, անձեռնմխելիությունն ու Իրանի ժողովրդի շահերը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 07, 2017 18:14 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Ընտրությունները կնպաստեն Իրանի հեղինակության առավել բարձրացմանը»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Ընտրություններին ակտիվ մասնակցության շնորհիվ Իսլամական համակարգն ի տես թշնամիների կպաշտպանի իր վեհությունը, անձեռնմխելիությունն ու Իրանի ժողովրդի շահերը»:

Կիրակի օրը Իրանի հազարավոր ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ընտրությունները կենսական նշանակություն ունեն և ելնում են Իսլամական հանրապետության համակարգում կրոնական ժողովրդավարության գաղափարից»: «Քաղաքական տարբեր նախասիրությունների տեր բոլոր մարդկանց մասնակցությունը 2017 թ.-ի մայիսի 19-ին անցկացվելիք ընտրություններին  կարող է երաշխավորել երկրի հզորությունը՝ կանխելով  թշնամու ցանկացած քայլ ընդդեմ Իրանի ժողովրդի»․ հավելել է մեծարգո առաջնորդը:

Նա նշել է.«Իսլամական Հանրապետության համակարգում չի ենթադրվում, որ հանրապետությունը կցված է իսլամին, իսկ եթե ընտրություններ չլինեին ապա ոչ մի հետք չէր մնալու Իրանի Իսլամական Հանրապետությունից․ ոչ այդպես չէ, փաստորեն, թշնամու առջև գտնվող միակ խոչընդոտը ժողովրդի ներկայությունն է այս ասպարեզում, քանզի 80 միլիոն բնակչություն և մասնավորապես միլիոնավոր ուշիմ երիտասարդներ ունեցող  երկրի վեհությունը վախ է առաջացրել թշնամու սրտում»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Ընտրություններում ամենակարևոր հարցը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է, ինչը կապացուցի, որ ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իսլամն ու համակարգը, որի շնորհիվ կպահպանվի Իրանի անձեռնմխելիությունը»:

Նշելով, որ կրթությունն ու  դաստիարակությունը Իրանում հանդիսանում են գիտության ու հետազոտության ենթակառուցվածքը, մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Եթե կրթությունը և դաստիարակությունը ճիշտ քաղաքականությունների ու ծրագրերի հիմամբ ընթանան, ապա Իրանը կհարստանա  գիտության ու հետազոտության առումով»: