Ռոհանին շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին` Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին անցկացված ընտրություններում, պարտության մատնելով այդ երկրի «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենին, ընտրվեց Ֆրանսիայի 8-րդ նախագահ:
Էմանուել Մակրոնն ստացել է ընտրողների ձայների 65.1 տոկոսը։ Մակրոնը մեծ առավելությամբ շրջանցել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին, ով ստացել է ձայների 33,94 տոկոսը։
Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել ,որ Թեհրան-Փարիզ հարաբերությունները փոխադարձ շահերի շրջանակում առավել քան երբևէ կընդլայնվեն ու կխորանան:
«Հուսով եմ Ձեր պաշտոնավարության ընթացքում Թեհրան-Փարիզ հարաբերությունները համատեղ շահերի հիմամբ կշարունակեն առավել զարգանալ ու խորանալ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում»․ասված է նախագահ Ռոհանիի ուղերձում :
Նա նաև հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ շարունակական երկխոսություն ունենալ Ֆրանսիայի հետ:
ԻԻՀ նախագահը Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին մաղթել է առողջություն, հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Ֆրանսիայի առաջընթացի: