Լարիջանին հակադարձել է Մոհամմեդ Բեն Սալմանի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i61486-Լարիջանին_հակադարձել_է_Մոհամմեդ_Բեն_Սալմանի_հայտարարությանը
Հակադարձելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հակաիրանական հայտարարություններին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Սաուդցիների հայտարարությունները վկայում են տարածաշրջանում խնդիրներ հարուցելու գերտերությունների ջանքերի մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2017 07:23 Asia/Tehran
  • Լարիջանին հակադարձել է Մոհամմեդ Բեն Սալմանի հայտարարությանը

Հակադարձելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հակաիրանական հայտարարություններին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Սաուդցիների հայտարարությունները վկայում են տարածաշրջանում խնդիրներ հարուցելու գերտերությունների ջանքերի մասին»:

Մայիսի 2-ին, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար՝ Մոհամմեդ Բեն Սալմանն ասել է.«Իրանն իր հատուկ քաղաքականությունն է վարում տարածաշրջանում և նման պայմաններում, Սաուդյան Արաբիան համաձայնության չի գալու Թեհրանի հետ»:

Մոհամմեդ Բեն Սալմանն ասել է.«Սաուդյան Արաբիայի սահմանում պատերազմը ներքաշելու է Իրանի տարածք»:

Երերքշաբթի օրը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նշել է, որ Սաուդյան Արաբիայի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները վկայում են տարածաշրջանում խնդիրներ հարուցելու գերտերությունների ջանքերի մասին:

«Մուսուլմանների միջև տարաձայնություն առաջացնող նման քայլերը ծառայում են սիոնիստների շահերին»,-ասել է Լարիջանին:

Նրա խոսքով, ամերիկացիների անհիմն  հայտարարությունները նույնպես հաստատում են իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետն այն մասին, որ ընտրություններին ժողովրդի լուրջ մասնակցությունը, ի չիք է դարձնում բոլոր դավադրությունները:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չի հարգում միջուկային համաձայնության ոգին:

«Մայիսի 19-ի ընտրություններին մասնակցելով, Իրանի ժողովուրդը դիմակայելու է թշնամիների դավադրություններին»,-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը: