Իրանը ընտրությունների թոհուբոհում, մեկնարկել է քաղխորհուրների թեկնածուների քարոզարշավը
Մայիս 11, 2017 16:55 Asia/Tehran
Իրանի քաղխորհուրդների և խորհրդարանի միջշրջանային ընտրությունների քարոզարշավի մեկնարկով երկրում նախընտրական մթնոլորտն աշխուժացել է :
Մայիսի 12-ին, ուղիղ հեռարձակմամբ եթեր կտրվի նախագահական ընտրությունների թեկնածուների 3-րդ հեռուստաբանավեճը:
Իրանում համընդհանուր ընտրությունները անցկացվելու են 8 օր հետո: Ընտրական շտաբի պետ Ալի Ասղար Ահմեդին ասել է.«Ընտությունների անցկացման համար անհրաժեշտ պարագաները ուղարկվել են նահագապետարաններ»:
2017թ. մայիսի 19-ին կանցկացվեն Իրանի նախագահական 12-րդ շրջանի, քաղխորհուրդների 5-րդ շրջանի և Իրանի խորհրդարանի 10-րդ նստաշրջանի առաջին միջշրջանային ընտրությունները:
Պիտակ