Ավստրիացի պաշտոնյաին ապշեցրել է Թեհրանի գրքի ցուցահանդեսի հսկայությունը
Մայիս 11, 2017 13:03 Asia/Tehran
Վիեննայի գրքի ցուցահանդեսի ղեկավար Փաթրիս Զեհերն ասել է.«Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսը 10 կամ 100 անգամ ավելի մեծ է Ավստրիայի գրքի ցուցահանդեսից»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Թեհրանի գրքի 30-րդ շրջանի ցուցահանդեսի շրջանակում Փաթրիս Զեհերն ասել է.-«Իրանին հրավիրում ենք որպես առաջին հյուր մասնակցել 2019 թ.-ին Վիեննայում կայանալիք գրքի ցուցահանդեսին»:
Նախատեսվում է Իրանից 45 հազար անուն գիրք ցուցադրել Վիեննայի գրքի ցուցահանդեսում:
Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսն իր աշխատանքը սկսել է մայիսի 2-ին` «Շահրե Աֆթաբ» գրադարանային համալիրում և տևելու է մինչև մայիսի 13-ը:
Պիտակ