Իրանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի երրորդ փուլը տեղի ունեցավ այսօր
Ուրբաթ մայիսի 12-ին Իրանի իսլամական հանրապետության ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունում կայացավ նախագահական 12-րդ ընտրությունների թեկնածուների հեռուստաբանավեճը:
Նախընտրական երրորդ և վերջին հեռուստաբանավեճի ընթացքում, նախագահի վեց թեկնածուներ ՝ Սեյեդ Մուսթաֆա Աղա Միրսալիմը, Էսհաղ Ջահանգիրի Քուշային, Հասան Ռոհանին, Սեյեդ Էբրահիմ Ռաիսի Սադաթին, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և Սեյեդ Մուսթաֆա Հաշեմի Թաբան ներկայացրել են իրենց տնտեսական տեսակետներն ու ծրագրերը:
Նախագահի վեց թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը ՝ հասարակական ոլորտի առանցքայնությամբ, կայացավ ապրիլի 28-ին , իսկ քաղաքական ու մշակութային հարցերի քննարկմանը նվիրված երկրորդբանավեճը ՝ մայիսի 5-ին:
ԻԻՀ նախագահական 12-րդ ընտրությունները կայանալու են 2017 թվականի մայիսի 19-ին: