Իրանի ներքին գործերի նախարարությունը հատուկ միջոցառումներ է կիրառելու ՝ ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i61916-Իրանի_ներքին_գործերի_նախարարությունը_հատուկ_միջոցառումներ_է_կիրառելու_ընտրությունների_անվտանգությունն_ապահովելու_համար
Իրանի ներքին գործերի նախարարն ասել է .«Նպաստավոր պայմաններ են ստեղծվել ողջ Իրանում առողջ, օրինական ու շքեղ ընտրություններ անցկացնելու համար»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 14, 2017 11:40 Asia/Tehran
  • Իրանի ներքին գործերի նախարարությունը հատուկ միջոցառումներ է կիրառելու ՝ ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար

Իրանի ներքին գործերի նախարարն ասել է .«Նպաստավոր պայմաններ են ստեղծվել ողջ Իրանում առողջ, օրինական ու շքեղ ընտրություններ անցկացնելու համար»:

Իրանի իսլամական հանրապետության նախագահական 12-րդ ընտրությունները կայանալու են 2017 թվականի մայիսի 19-ին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, նշելով, որ բոլոր անհրաժեշտ օրինական քայլերն արվել են նախագահական,  քաղաքային ու գյուղխորհուրդների ընտրություններն անվտանգ, առողջ ու ճիշտ մթնոլորտում անցկացնելու համար, Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է.«Քվեաթերթիկներում շուրջ 14 տարբեր կոդավորումներ են նախատեսված, որոնք բացառելու են կեղծիքները»:

«Նոր ծրագրով, ընտրողների ինքնությունը պարզվելու և հաստատվելու է էլեկտրոնային եղանակով».-հավելել է Ռահմանի Ֆազլին: «Այս տարվա ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 56 միլիոն 500 հազար քաղաքացի».-ասել է նա:

Նշելով, որ  Պահապան խորհրդի շուրջ 64 հազար և բոլոր թեկնածուների ներկայացուցիչներ մասնակցելու են ձայների ամփոփման գործում, Իրանի ներքին գործերի նախարարը հավաստել է.«Ըստ Իրանի Սահմանադրության, եթե ձայների ամփոփումից հետո բողոքներ լինեն, բողոքարարները երեք օր ժամանակ ունեն իրենց հայտերը ներկայացնել հսկիչ խորհրդին ՝ հայտին ընթացք տալու համար»: