Առաջնորդության բանիմացների խորհրդի հաղորդագրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i62114-Առաջնորդության_բանիմացների_խորհրդի_հաղորդագրությունը
Անդրադառնալով մայիսի 19-ին կայանալիք ընտտրություններին , Առաջնորդության բանիմացների խորհուրդը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Իրանի ժողովուրդն ապացուցելու է, որ հանուն իսլամական համակարգի պաշտպանության , շարունակելու է մնալ վճռակամ ու միասնական»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 16, 2017 13:12 Asia/Tehran
  • Առաջնորդության բանիմացների խորհրդի հաղորդագրությունը

Անդրադառնալով մայիսի 19-ին կայանալիք ընտտրություններին , Առաջնորդության բանիմացների խորհուրդը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Իրանի ժողովուրդն ապացուցելու է, որ հանուն իսլամական համակարգի պաշտպանության , շարունակելու է մնալ վճռակամ ու միասնական»:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Առաջնորդության բանիմացների խորհրդի նախագահ Այաթոլլահ Ահմեդ Ջաննաթին, մայիսի 16-ին մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է .«Ընտրություններին լուրջ մասնակցություն ցուցաբերելով և ակտիվ ներկայությամբ, Իրանի ժողովուրդը բազմիցս ի ցույց է դրել իր արժանապատվությունն ու պարտքի զգացումը և ուրբաթ օրը մասնակցելու է ընտրություններին ՝ իր կրոնական հեղափոխական ու ազգային պարտքը կատարելու համար»:

Բարձր գնահատելով Իրանի ժողովրդին, որը գիտակցաբար պատրաստվում է մասնակցել թշնամու դավերը չեզոքացնող ընտրություններին, Այաթոլլահ Ջաննաթին թեկնածուներին կոչ է արել առաջնահերթությունը տալ ժողովրդի կենցաղային հարցերին ՝ դիմադրողական տնտեսության իրականացման նպատակով և ծրագրեր մշակել ՝ աշխատատեղեր ստեղծելու , արտադրությունը մեծացնելու, նաև լճացման , գործազրկության, գնաճի ու հասարակական խավերի միջև անջրպետի վերացման համար:

ԻԻՀ նախագահական 12-րդ , նաև քաղաքային ու գյուղխորհուրդների 5-րդ ընտրությունները կայանալու են 2017 թվականի մայիսի  19-ին: