Առաջնորդության բանիմացների խորհրդի հաղորդագրությունը
Անդրադառնալով մայիսի 19-ին կայանալիք ընտտրություններին , Առաջնորդության բանիմացների խորհուրդը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Իրանի ժողովուրդն ապացուցելու է, որ հանուն իսլամական համակարգի պաշտպանության , շարունակելու է մնալ վճռակամ ու միասնական»:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Առաջնորդության բանիմացների խորհրդի նախագահ Այաթոլլահ Ահմեդ Ջաննաթին, մայիսի 16-ին մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է .«Ընտրություններին լուրջ մասնակցություն ցուցաբերելով և ակտիվ ներկայությամբ, Իրանի ժողովուրդը բազմիցս ի ցույց է դրել իր արժանապատվությունն ու պարտքի զգացումը և ուրբաթ օրը մասնակցելու է ընտրություններին ՝ իր կրոնական հեղափոխական ու ազգային պարտքը կատարելու համար»:
Բարձր գնահատելով Իրանի ժողովրդին, որը գիտակցաբար պատրաստվում է մասնակցել թշնամու դավերը չեզոքացնող ընտրություններին, Այաթոլլահ Ջաննաթին թեկնածուներին կոչ է արել առաջնահերթությունը տալ ժողովրդի կենցաղային հարցերին ՝ դիմադրողական տնտեսության իրականացման նպատակով և ծրագրեր մշակել ՝ աշխատատեղեր ստեղծելու , արտադրությունը մեծացնելու, նաև լճացման , գործազրկության, գնաճի ու հասարակական խավերի միջև անջրպետի վերացման համար:
ԻԻՀ նախագահական 12-րդ , նաև քաղաքային ու գյուղխորհուրդների 5-րդ ընտրությունները կայանալու են 2017 թվականի մայիսի 19-ին: