Իրանի նախագահի թեկնածու՝ Էսհաղ Ջահանգիրին ինքնաբացարկ է հայնտել հօգուտ Ռոհանիի
https://parstoday.ir/hy/news/iran-i62182-Իրանի_նախագահի_թեկնածու_Էսհաղ_Ջահանգիրին_ինքնաբացարկ_է_հայնտել_հօգուտ_Ռոհանիի
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածու Էսհաղ Ջահանգիրին երեքշաբթի օրը ինքնաբացարկ է հայտնել հօգուտ թեկնածու և գործող նախագահ Հասան Ռոհանիի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 17, 2017 01:57 Asia/Tehran
  • Իրանի նախագահի թեկնածու՝ Էսհաղ Ջահանգիրին ինքնաբացարկ է հայնտել հօգուտ Ռոհանիի

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածու Էսհաղ Ջահանգիրին երեքշաբթի օրը ինքնաբացարկ է հայտնել հօգուտ թեկնածու և գործող նախագահ Հասան Ռոհանիի։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Ջահանգիրիի հրապարակած հաղորդագրության մեջ ասված է-«Իրանը գտնվում է նախագահական  և գյուղական ու քաղաքային իսլամական  խորհուրդների  կարևոր ընտրությունների շեմին։ Ազգային ու համաշխարհային հարցերին ուշադրություն դարձնելը և  այս ընտրությունների նշանակության գիտակցումը անխուսափելի են դարձնում ընտրություններին ակտիվ մասնակցությունը։ Ես ինքնաբացարկ եմ հայտարարում հօգուտ Ռոհանիի։  Ես կաջակցեմ Հասան Ռոհանիին և նրա հետագա ծրագրերին»։

Երկուշաբթի օրը  Իրանի իսլամական հանրապետության նախագահի թեկնածու Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը ևս  ինքնաբացարկ է հայտնել  և իր համախոհներին կոչ է արել քվեարկել թեկնածու Էբրահիմ Ռայիսիի օգտին:

Իրանի իսլամական հանրապետության 12-րդ  նախագահական ընտրությունները տեղի կունենան առաջիկա ուրբաթ  մայիսի 19-ին: