Նախատեսվում է, որ ընտրություններին ժողովրդի մասնակցության ցուցանիշը կլինի 70 տոկոսից ավելի
https://parstoday.ir/hy/news/iran-i62208-Նախատեսվում_է_որ_ընտրություններին_ժողովրդի_մասնակցության_ցուցանիշը_կլինի_70_տոկոսից_ավելի
Իրանի ներքին գործերի նախարարն ասել է.«Հեղինակավոր սոցհարցումների արդյունքների համաձայն, Իրանի ժողովրդի 72 տոկոսը մասնակցելու է մայիսի 19-ին կայանալիք ընտրություններին: Կանխատեսվում է , որ այդ թիվը հավելում է կրելու»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 17, 2017 11:37 Asia/Tehran
  • Նախատեսվում է, որ ընտրություններին ժողովրդի մասնակցության ցուցանիշը կլինի 70 տոկոսից ավելի

Իրանի ներքին գործերի նախարարն ասել է.«Հեղինակավոր սոցհարցումների արդյունքների համաձայն, Իրանի ժողովրդի 72 տոկոսը մասնակցելու է մայիսի 19-ին կայանալիք ընտրություններին: Կանխատեսվում է , որ այդ թիվը հավելում է կրելու»:

Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է.«Իրանում 56,410,234 հոգի լրացնում են ընտրություններին մասնակցելու պայմանները: Շուրջ մեկ միլիոն 500 հազար հոգի դիտարկելու են սպասվող նախագահական , քաղաքային ու գյուղխորհուրդների ընտրությունների գործընթացը»:

Նշելով, որ Իրանի ընտրությունների անվտանգությունն ապահովելու է 350 հազար հոգի, Ռահմանի Ֆազլին նշել է.«Ընտրությունների համար նախատեսվել են 63,429 ընտրատեղամասեր , որոնցից ավելի քան 14 հազար ընտրատուփեր լինելու են շրջիկ»:

«Քվեարկությունն ավարտվելուց հետո , ձայները ներքին գործերի նախարարություն են ուղարկվելու: Նախագահական ընտրությունների ձայներն ամփոփվելուց հետո, Իրանի ներքին գործերի նախարարի կողմից հայտարարվելու է արդյունքը».-հավաստել է ռահմանի Ֆազլին: