Վ. Վարդանյան.«Իրանն աշխարհի հայերի սրտում տեղ ունի»
https://parstoday.ir/hy/news/iran-i62218-Վ._Վարդանյան._Իրանն_աշխարհի_հայերի_սրտում_տեղ_ունի
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության նախկին պատգամավոր ՝ Վարդան Վարդանյանն ասել է.«Իրանն աշխարհի հայերի սրտում տեղ ունի և հանուն Իրանի պաշտպանության, մայիսի 19-ին բոլոր իրանցիների կողքին են լինելու և հանդիպելու ենք ընտրատեղամասերում»:
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Մայիս 17, 2017 12:49 Asia/Tehran
  • Վ. Վարդանյան.«Իրանն աշխարհի հայերի սրտում տեղ ունի»

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության նախկին պատգամավոր ՝ Վարդան Վարդանյանն ասել է.«Իրանն աշխարհի հայերի սրտում տեղ ունի և հանուն Իրանի պաշտպանության, մայիսի 19-ին բոլոր իրանցիների կողքին են լինելու և հանդիպելու ենք ընտրատեղամասերում»:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Վարդանյանն ասել է.«Իրանի նախագահական ընտրություններին ժողովրդի միահամուռ մասնակցությունը իշխանության նկատմամբ ժողովրդի ցուցաբերած հովանավորման ու պաշտպանության պերճախոս վկայությունն է և ազգային հզորության ամրապնդման հարցում մեծ նշանակություն ունեն համաշխարհային մասշտաբով ընտրությունների մասին արձագանքները»:

«Սպասվող ընտրությունները կայանալու են համաշխարհային գերլարված պայմաններում, ինչն ընդգծում է այդ իրադարձության նշանակությունը: Իրողությունը պարզ է բոլոր իրանցիների համար: Իրանահայերս մեր մասնակցությամբ աշխարհին ապացուցելու ենք, թե իսլամական հանրապետությունում ապրող հայերն որքան զգայուն և ուշադիր են իրենց ճակատագրի հարցում».ասել է Վարդան Վարդանյանը:

Երկուշաբթի օրը Երևանում ԻԻՀ-ի դեսպան ՝ Սեյյեդ Քազեմ սաջջադիի ներկայությամբ Դվին քաղաքում կայացած հայաստանյան պաշտոնյաների և պարսից լեզվի ուսանողների հետ հանդիպմանը, Վարդան Վարդանյանն ասել է. «Իրանը կարևոր դեր է ունեցել հայկական կրոնական ու մշակութային հուշակոթողների , մշակութային ժառանգության պահպանման գործում, ինչը վկայում է այն մասին, որ Իրանում առաջնորդվում են Աստվածային ուսուցումների, մարդկային սկզբունքների , նաև Իրանի բազմադարյա գրականությամբ ու մշակույթով»: