Իրանի սահմանապահ ուժերը պատրաստ են դիմագրավել ցանկացած սպառնալիքի
https://parstoday.ir/hy/news/iran-i62224-Իրանի_սահմանապահ_ուժերը_պատրաստ_են_դիմագրավել_ցանկացած_սպառնալիքի
ԻԻՀ իրավապահ ուժերի սահմանապահության բաժնի հրամանատարն ասել է.-«Իրանի սահմանապահ ուժերը լիարժեք հսկում են իրավիճակը և պատրաստ են դիմագրավելու ցանկացած քայլի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 17, 2017 13:32 Asia/Tehran
  • Իրանի սահմանապահ ուժերը պատրաստ են դիմագրավել ցանկացած սպառնալիքի

ԻԻՀ իրավապահ ուժերի սահմանապահության բաժնի հրամանատարն ասել է.-«Իրանի սահմանապահ ուժերը լիարժեք հսկում են իրավիճակը և պատրաստ են դիմագրավելու ցանկացած քայլի»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը, Իրանի արևելյան Սիսթան Բալուչեսթան նահանգում, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային ընդգծելով Իրանի սահմանապահ ուժերի և իրավապահ մարմինների լիարժեք պատրաստվածությունը, նշել է.«Իրանի սահմանապահ ուժերի ռազմական ու տեխնիկական գերպատրաստվածությունը տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին ծանր պատգամ է փոխանցում»: 

Գեներալ Ռեզային ահաբեկիչներին նախազգուշացրել է.«Իրանի սահմանապահ ուժերը զգոն են ու  լիարժեք պատրաստ`պաշտպանելու երկրի սահմանները»:

Անդրադառնալով տարածաշրջանի թափթփուկների դեմ պայքարի հարցում Իրանի արևելյան սահմանապահ ուժերի պատրաստվածությանը, նա ասել է.«Տարածաշրջանում իրենց լուրջ քայլերին զուգընթաց, սահմանապահ ուժերը լրջորեն պահանջում են Պակիստանի հետ համատեղ սահմաններին այդ եւժերի ներկայությունն ու պատասխանատվությունը»: