Իրանի հեղափոխության առաջնորդ.«Ընտրություններում իսկական հաղթողը Իրանի համակարգն ու ժողովուրդն են»
https://parstoday.ir/hy/news/iran-i62246-Իրանի_հեղափոխության_առաջնորդ._Ընտրություններում_իսկական_հաղթողը_Իրանի_համակարգն_ու_ժողովուրդն_են
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.« Իրանում մայիսի 19-ին կայանալիք ընտրությունները ազգային տոն են, ժողովրդական մեծ սխրագործություն և իսլամական ժողովրդավարության նոր գաղափարի դրսևորման հնարավորություն` ի տես աշխարհի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 17, 2017 16:41 Asia/Tehran
  • Իրանի հեղափոխության առաջնորդ.«Ընտրություններում իսկական հաղթողը Իրանի համակարգն ու ժողովուրդն են»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.« Իրանում մայիսի 19-ին կայանալիք ընտրությունները ազգային տոն են, ժողովրդական մեծ սխրագործություն և իսլամական ժողովրդավարության նոր գաղափարի դրսևորման հնարավորություն` ի տես աշխարհի»:

Այսօր Իրանի ժողովրդի տարբեր խավերի հազարավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով ընտրություններին ժողովրդի մասնակցության անհրաժեշտությունը,մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների իսկական հաղթողը Իրանի ժողովուրդն ու իսլամական հանրապետության համակարգն են»:

Նշելով ,որ Իրանի ընտրությունները առիթ են հանդիսանում  ի տես աշխարհի քաղաքական գործիչների, դրսևորել Իսլամական ժողովրդավարության նոր ու գրավիչ գաղափարը, մեծարգո առաջնորդը հավելել է.«Իսլամական հանրապետության համակարգի և հոգելույս Իմամ Խոմեյնիի կողմից, Կրոնական ժողովրդավարությունը ներկայացվեց մարդկությանը և Իրանի ժողովուրդը մայիսի 19-ին հերթական անգամ այս նոր գաղափարը ի ցույց  կդնի աշխարհի ժողովուրդներին»:

«Իրանի ընտրությունները գտնվելու են ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատասխանատուների,  տարբեր մարմինների և տարածաշրջանում ԱՄՆ-ին հետևող պետությունների, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսնելու են թե Իրանի ժողովուրդը ինչ ոգով ու ինչպիսի  ակտիվությամբ է դուրս գալու ընտրությունների դաշտ», նշել է գերապատիվ առաջնորդը:

Անդրադառնալով արևմտյան Ասիայում և հյուսիսային Աֆրիկայում տիրող անապահովությանը, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նման համատարած անապահով  պայմաններում  Իրանի Իսլամական Հանրապետությունն Աստծո կամքով անվտանգ ու խաղաղ պայմաններում պատրաստվում է ընտրություններին»:

Նշելով, որ ԱՄՆ-ի իշխանության ու հովանավորության ներքո գտնվող  տարածաշրջանի ժողովուրդների համար ազատ ու մրցակցային ընտրությունների անցկացումը երազանք է, Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Ընտրություններին Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունը նրա սերն ու վստահությունն է  արտահայտում    իսլամական հանրապետության համակարգի նկատմամբ» :