Իրանի ԱԳ նախարարությունը կարևորել է հրթիռային ծրագրի շարունակման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i62310-Իրանի_ԱԳ_նախարարությունը_կարևորել_է_հրթիռային_ծրագրի_շարունակման_անհրաժեշտությունը
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Իրանի հրթիռային ծրագիրը հզորությամբ շարունակվելու է ըստ նախապես մշակված ծարգրի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2017 07:15 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարությունը կարևորել է հրթիռային ծրագրի շարունակման անհրաժեշտությունը

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Իրանի հրթիռային ծրագիրը հզորությամբ շարունակվելու է ըստ նախապես մշակված ծարգրի»:

Հակազդելով ԱՄՆ-ի կառավարության կողմից մի քանի ֆիզիկական անձանց ու ընկերությունների անունները հրթիռային շրջափակման ցուցակի մեջ ավելացնելու քայլին, հինգշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է այդ երկրի միակողմանի քայլը, այն համարելով անըդնունելի և միջազգային օրենքներին հակասող քայլ:

Կրկին կարևորելով պաշտպանական ունակությունների արդիականացման իրավունքը, Իրանի ԱԳ նախարարությունը շեշտել է.«Իրանի իշխանության, քաղաքական անկախության և տարածքային ամբոջականության պաշտպանման առումով, ԻԻՀ հրթիռային ծրագիրը չի հակասում Թեհրանի ստանձնած միջազգային պարտավորություններին ու ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին և հզորությամբ շարունակվելու է ըստ նախապես մշակված պլանի»:

Ի պատասխան ԱՄՆ-ի կառավարության ապօրինի քայլին, Իրանի ԱԳ նախարարությունը նույնպես ամերիկյան 9 ընկերությունների ու անձանց անունները, որոնք մարդու իրավունքների բացահայտ խախտման և ուղղակի կամ անուղղակի կերպով Սիոնիստական ռեժիմի հետ հակամարդկային ոճրագործությունների մեջ համագործակցության անցյալ ունեն, ներառել է իր շրջափակումների ցուցակում: