Իրանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 102 երկրում և 310 ընտրատեղամասում
Արտերկրում Իրանի 12-րդ նախագահական ընտրությունների վերահսկման կոմիտեի նախագահ՝ Հասան Ղաշղավին ասել է.«Իրանի 12-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 102 երկրներում և 310 ընտրատեղամասերում»:Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը:
Հասան Ղաշղավին նշել է.«Քվեարկությունը միաժամանակ կանցկացվի երկրում և արտասահմանում: ԱՄՆ-ում 55 , Արաբական միացյալ էմիրություններում 21, Իրաքում 22 և Բրիտանիայում 12 տեղամասեր կան,որտեղ իրանցիները կարող են քվեարկել: Քանի որ Կանադայում ընտրությունների անցկացման վերաբերյալ խորհրդակցությունները չարդյունավորվեցին , քվեարկության համար ԱՄՆ-ի հետ Կանադայի սահմանին մի քանի քվեատուփ է նախատեսված», հավելել է Ղաշղավին:
Նշելով, որ արտերկրում գտնվող իրանցիներն ընդառաջել են նախագահական ընտրությունները, Ղաշղավին ասել է.«Անհրաժեշտ քայլեր են արվել ընտրությունների կայացման ու վերահսկման համար»:
Իրանում նախագահական 12-րդ և քաղաքային ու գյուղական խորհուրդների 5-րդ ընտրությունները կանցկացվեն ուրբաթ՝ մայիսի 19-ին, առավոտյան ժամը 8-ին: