Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդը կոչ է արել մասնակցել նախագահական ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i62344-Թեհրանի_Հայոց_Թեմի_առաջնորդը_կոչ_է_արել_մասնակցել_նախագահական_ընտրություններին
Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ Սեպուհ Արք. Սարգսյանն իր ուղերձում ասել է Սիրելի հայրենակիցներ, Ուրբաթ 19 մայիս 2017-ի (29 խորդադ 1396) Իրանի Իսլամական Հանրապետութեան համար վճռորոշ մի հանգրւան է: Այդ օրը երկրի ողջ տարածքին տեղի է ունենալու նախագահական ընտրութիւն: Այսինքն ժողովուրդը կոչւած է իր հայեցողութեամբ եւ մեկնելով երկրի բարձրագոյն շահերից, ճիշդ կերպով կողմնորոշւելով իր քւէն տայ ամենաարժանաւորին ու վստահելիին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 18, 2017 18:23 Asia/Tehran
  • Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդը կոչ է արել մասնակցել  նախագահական ընտրություններին

Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ Սեպուհ Արք. Սարգսյանն իր ուղերձում ասել է Սիրելի հայրենակիցներ, Ուրբաթ 19 մայիս 2017-ի (29 խորդադ 1396) Իրանի Իսլամական Հանրապետութեան համար վճռորոշ մի հանգրւան է: Այդ օրը երկրի ողջ տարածքին տեղի է ունենալու նախագահական ընտրութիւն: Այսինքն ժողովուրդը կոչւած է իր հայեցողութեամբ եւ մեկնելով երկրի բարձրագոյն շահերից, ճիշդ կերպով կողմնորոշւելով իր քւէն տայ ամենաարժանաւորին ու վստահելիին:

Այս առիթով տեղի են ունենալու նաեւ Թեհրանի Քաղաքային Խորհրդի ընտրութիւնները։

Ընտրութիւնների ընթացքը կախեալ է մեր մօտեցումից եւ ինչու չէ նաեւ ընկալումից:

Մեր կոչն է մեր սիրելի ժողովրդին, որ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ մասնակցեն նախագահական այս ընտրութեան կատարելով քաղաքացու իր պարտականութիւնը:

Ամէն քաղաքացի փոխադարձ պարտաւորութեամբ կապւած է իր հայրենիքին, որի ամբողջականութեան եւ անվտանգութեան պահպանումն էլ իւրաքանչիւր քաղաքացու նւիրական պարտականութիւնն է:

Կատարենք մեր քաղաքացու պարտականութիւնը եւ հաւատարմութեամբ գործենք ինչպէս թելադրում է մեզ Աստւածաշունչ Մատեանը:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Թեհրան