Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Իրանի ՆԳ նախարարի հրահանգով մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ին մեկնարկել են Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները:
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրություններում մրցում են Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Հասան Ռոհանին, Մոսթաֆա Աղա Միրսալիմն ու Մոսթաֆա Հաշեմիթաբան:
Վերջին օրերին Իրանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածուներ Մուահմմեդբաղեր Ղալիբաֆը հօգուտ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, իսկ Էսհաղ Ջահանգիրին հօգուտ Հասան Ռահանիի հանեցին իրենց թեկնածությունը:
ԻԻՀ ՆԳ նախարար Աբդոլռեա Ռահմանի Ֆազլիի ընդգծմամբ քվեարկությունը կշարունակվի մինչև այնքան ժամանակ, երբ ժողովուրդը ներկա կլինի քվեարկության կենտրոններում:
Ավելի քան 56 միլիոն 410 հազար իրանցիներ լրացնում են ընտրություններին մասնակցելու պայմանները:
Իրանի նախագահական ընտրությունները միաժամանակ անց են կացվում 102 երկրներում և արտասահմանում հաստատված 310 քվեարկության կենտրոններում:
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների հետ միաժամանակ տեղի են ունենում նաև իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունները: