Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i62388-Իրանում_մեկնարկել_են_նախագահական_ընտրությունները
Իրանի ՆԳ նախարարի հրահանգով մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ին մեկնարկել են Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Մայիս 19, 2017 08:16 Asia/Tehran
  • Իրանում  մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իրանի ՆԳ նախարարի հրահանգով մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ին մեկնարկել են Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրություններում մրցում են Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Հասան Ռոհանին, Մոսթաֆա Աղա Միրսալիմն ու Մոսթաֆա Հաշեմիթաբան:

Վերջին օրերին Իրանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածուներ Մուահմմեդբաղեր Ղալիբաֆը հօգուտ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, իսկ Էսհաղ Ջահանգիրին հօգուտ Հասան Ռահանիի հանեցին իրենց թեկնածությունը:

ԻԻՀ ՆԳ նախարար Աբդոլռեա Ռահմանի Ֆազլիի ընդգծմամբ քվեարկությունը կշարունակվի մինչև այնքան ժամանակ, երբ ժողովուրդը ներկա կլինի քվեարկության կենտրոններում:

Ավելի քան 56 միլիոն 410 հազար իրանցիներ լրացնում են ընտրություններին մասնակցելու պայմանները:

Իրանի նախագահական ընտրությունները միաժամանակ անց են կացվում 102 երկրներում և արտասահմանում հաստատված 310 քվեարկության կենտրոններում:

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների հետ միաժամանակ տեղի են ունենում նաև իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունները: