Զարիֆ.«ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր քայլը անհեռատեսական է»
https://parstoday.ir/hy/news/iran-i62426-Զարիֆ._ԱՄՆ_ի_կողմից_հակաիրանական_նոր_քայլը_անհեռատեսական_է
ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն երբեք չի օգտագործել ՀԳՀԾ-ի ու այդ համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների գործադրման առավելությունները: Իրանի դեմ սահմանած նոր շրջափակումները անհեռատեսական քայլ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2017 12:25 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր քայլը անհեռատեսական է»

ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն երբեք չի օգտագործել ՀԳՀԾ-ի ու այդ համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների գործադրման առավելությունները: Իրանի դեմ սահմանած նոր շրջափակումները անհեռատեսական քայլ է»:

«ԱՄՆ-ն երբեք չի գործադրել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները»․ասել է Զարիֆը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ուրբաթ՝ մայիսի 19-ին ԱՄՆ-ի կողմից միջուկային շրջափակումների առկախման փաստաթղթի երկարաձգման մասին Զարիֆը հավելել է.«Ժամկետից մի օր առաջ ԱՄՆ-ն ստորագրում է միջուկային շրջափակումների առկախման փաստաթուղթը և միաժամանակ ջանքեր է գործադրում պղտորել միջավայրը»:

«ԱՄՆ-ն չի ուզում Իրանը առավելագույնս շահի ՀԳՀԾ-ից և մի խումբ անձանց ներառել է հրթիռային շրջափակումների ցուցակում»․ասել է Զարիֆը:

Նա հավաստել է.«Ի պատասխան ԱՄՆ-ի այդ քայլին Իրանը շրջափակման է ենթարկել ամերիկյան 9 իրավաբանական ու ֆիզիկական անձանց»:

Չորեքշաբթի մայիսի 17-ին Դոնալդ Թրամփի կառավարությունը Իրանի միջուկային շրջափակումների առկախման փաստաթղթի ստորագրման հետ միաժամանակ շրջափակման է ենթարկել իրանական 7 ֆիզիկական ու իրավաբանական անձանց: