ԻԻՀ առաջնորդ.«Ընտրություններում հաղթեցին ժողովուրդը և իսլամական հակամարգը»
Մայիսի 20-ին հղած ուղերձում, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ընտրություններում հաղթեցին ժողովուրդը և իսլամական համակարգը: Չնայած թշնամիների դավերին ու ջանքերին, իսլամական համակարգին հաջողվել է շահել ժողովրդի վստահությունը և ընտրությունների բոլոր շրջաններում նոր փայլ դրսևորել»:
«Ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը և ընտրատեղամասերում գոյացած երկար հերթերը վկայում են իսլամական ժողովրդավարության ամուր հիմքերի և հանրային միասնության մասին, որոնց շնորհիվ իրանցիները պարզերես ու հպարտ կատարեցին իրենց պարտքը ՝ պահպանելով Իրանի արժանապատվությունը».ասել է ՆՎ առաջնորդը:
Նշելով, որ իսլամական Իրանը բազմիցս չեզոքացրել է թշնամիների սադրանքները, իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ասել է.«Ընտրություններից հետո, ժողովուրդը պետք է խորհի միասնության ու համակարծության մասին, որն անկասկած համարվում է ազգային հզորության հենասյուներից մեկը: Բոլորը պետք է իրենց բաժին պարտքը կատարեն ՝ հանուն երկրի առաջադիմության և նպատակասլաց քայլերով շարժվեն դեպի մեծ նպատակների իրականացում»:
Այաթոլլահ Խամենեին, նախագահին և բոլոր նրանց, ովքեր լինելու են առաջիկա կառավարության կազմում, խորհուրդ է տվել երկրի խնդիրների կարգավորման համար առաջնորդվել աշխատանքի, ջանասիրության, մտածված ու երիտասարդների զարգացմանն օգնող սկզբունքներով: Առաջնորդը նրանց հորդորել է մի պահ չշեղվել այս ուղիղ ճանապարհից , հարգել աղքատ խավի իրավունքները, ուշադրություն ցուցաբերել գոյւղերին ու չքավորներին: հավի առնել առաջնահերթությունները, պայքարել կոռուպցիայի և հասարակական արատների դեմ.:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ընտրություններին մասնակցած բոլոր իրանցիներին ՝ հոգևորականներին, համալսարանականներին, քաղաքական, մշակութային ու արվեստի գործիչներին, նախագահի թեկնածուներին, նաև ընտրությունների գործընթացին մասնակից , ընտրությունների անվտանգությունն ապահովող բոլոր անձանց նաև ազգային ռադիո-հեռուստատեսությանը շնորհակալություն է հայտնել ՝ հաջող ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: