Ռայիսին հաջողություն մաղթեց Ռոհանիին
https://parstoday.ir/hy/news/iran-i62552-Ռայիսին_հաջողություն_մաղթեց_Ռոհանիին
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռայիսի Սադաթը հաջողություն մաղթեց Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրություններում հաղթած Հասան Ռոհանիին ու նրա կառավարությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 21, 2017 07:20 Asia/Tehran
  • Ռայիսին հաջողություն մաղթեց Ռոհանիին

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռայիսի Սադաթը հաջողություն մաղթեց Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրություններում հաղթած Հասան Ռոհանիին ու նրա կառավարությանը:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածու Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շաբաթ օրը հրապարակած ուղերձով հույս հայտնեց, որ հասարակական արդարության գործադրումը, ժողովրդի տնտեսական և զրկվածների կենցաղային մտահոգությունների վերացումն Իրանի ընտրյալ կառավարության ծրագրերի գերակայությունը կլինի:

«Նախագահական ընտրություններին Իրանի ժողովրդի շքեղ մասնակցությունն առավել քան երբևե բացահայտեց ԻԻՀ-ի սրբազան համակարգի մեծությունը և հիացմունք պատճառեց աշխարհին»,-հավելել է Ռայիսին:

Ավելի վաղ Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների մյուս թեկնածուներ՝ Մոսթաֆա Հաշեմի Թաբան և Մոսթաֆա Միրսալիմն առանձին ուղերձներով շնորհավորել են Հասան Ռոհանիի ԻԻՀ նախագահ վերընտրվելը: